Տրանսպորտային ընկերությունը տարածել է հայտարարություն՝ «Դիդուբե» մետրոկայանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված
Տրանսպորտային ընկերությունը տարածել է հայտարարություն՝ «Դիդուբե»մետրոկայանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված:
«Թբիլիսիի մետրոյի Դիդուբե-Գոցիրիձեի երկրորդ գծի անցուղու մասում (որտեղ արգելված է ուղևորների տեղաշարժը) գնացքի բախման հետևանքով մահացել է հետիոտն, 70 տարին չլրացած տղամարդ:
Ինչպես պարզվել է, տղամարդը տեղաշարժվում էր ռելսերի վրա: Չնայած մեքենավարի կողմից արագ արձագանքմանը և արգելակմանը, բախումից խուսափել չի հաջողվել:
Այս պահի դրությամբ խափանված է Թբիլիսիի մետրոյի առաջին գծի աշխատանքը, գնացքը տեղաշարժվում է Սադգուրիի կայանից Վարկեթիլիի ուղղությամբ, իսկ Սաբուրթալոյի գիծն աշխատում է անխափան: