Տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործության ցանցի լիդերին և նրա օգնականին դատախազության միջնորդությամբ սահմանվել է կալանք
Վրաստանի դատախազության միջնորդությամբ տրանսազգային կազմակերպված կիբերհանցագործության ցանցի լիդերին և նրա օգնականին սահմանվել է կալանք,-այս մասին լրատվությունը տարածում է դատախազությունը:
Գերատեսչության լրատվությամբ, կազմակերպված հանցավոր խմբի անդամներին Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները դատավորի վճռի հիման վրա ձերբակալել են 2019 թվականի մայիսի 8-ին: Նույն օրը նրանց մեղադրանք է առաջադրվել:
Դատախազության լրատվությամբ, ձերբակալվածները մեղադրվում են ԱՄՆ-ի մոտ հազար ընկերության կայք էջ անօրեն մուտք գործելու, համակարգչային համակարգերից անօրեն տվյալների հավաքագրման և դրանց անօրեն պահել տարածելու, համակարգչային տվյալների անօրեն օգտագործելու և գողության մեջ:
«Հանցավոր խումբը, որը ԱՄՆ-ի և աշխարհի տարբեր երկրներում բնակվող քաղաքացիներից մոտ 100 մլն. դոլար կորզելու համար օգտագործել է GozNym ծրագիրը, փլուզվել է միջազգային օպերացիայի արդյունքում:
Հանցավոր խմբին հայտնաբերելու նպատակով հատուկ գործողություն է իրականացվել միաժամանակ չորս երկրում, որին մասնակցել են ԱՄՆ-ի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Եվրոպոլի և Եվրոջաստի ներկայացուցիչները:
Հետաքննչական գործողությունները կատարվել են ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի արևմտյան շրջանի դատախազության և դաշնային հետաքննությունների բյուրոի Պիտսբուրգի գրասենյակի մասնակցությամբ, հատուկ գործողությունը կատարվել են՝ Վարստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի, Գերմանիայի, Բուլղարիայի դատախազության և Վրաստանի ներքին գործերի նախարարության, ՈՒկրաինայի ոստիկանության, Մոլդովայի գլխավոր ոստիկանության տեսուչի, Գերմանիայի Լունբուրգի ոստիկանության, Բուլղարիայի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի վարչության գլխավոր տնօրենի, Եվրոպոլի և Եվրոջասթի հետ միասին:
Վրաստանում իրականացրած գործողություններին դատախազությունից բացի մասնակցել են ներքին գործերի ներկայացուցիչները: Երկու տարվա ընթացքում ամերիկացի գործընկերների հետ միասին իրականացվել են հետաքննչական գործողություններ:
Կազմակերպված հանցավոր խմբի անդամներին Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները դատավորի վճռի հիման վրա ձերբակալել են 2019 թվականի մայիսի 8-ին: Նույն օրը նրանց մեղադրանք է առաջադրվել:
Կոնկրետ, ձերբակալվածները մեղադրվում են ԱՄՆ-ի մոտ հազար ընկերության կայք էջ անօրեն մուտք գործելու, համակարգչային համակարգերից անօրեն տվյալների հավաքագրման և դրանց անօրեն պահել տարածելու, համակարգչային տվյալների անօրեն օգտագործելու և գողության մեջ»,-ասված է դատախազության կողմից տարածած հայտարարության մեջ: