Transavia ավիաընկերությունը սկսել է աշխատել Ամստերդամ-Թբիլիսի-Ամստերդամ ուղով
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում սկսել է աշխատել ցածր բյուջետային հոլանդական Transavia ավիաընկերությունը։ Royal Netherlands Airlines ավիաընկերությունն իր առաջին թռիչքն է իրականացրել Ամստերդամ-Թբիլիսի ուղղությամբ, 187 ուղևոր վայրէջք է կատարել Թբիլիսիում, 185-ը մեկնել է Ամստերդամ։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվության համաձայն՝ ամառային նավիգացիոն սեզոնին ավիաընկերությունը Ամստերդամ-Թբիլիսի ուղղությամբ թռիչքներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրը, Boeing 737-8 ինքնաթիռներով։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որին մասնակցել են Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների գլխավոր տնօրեն Թեա Զաքարաձեն, Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մելինե Առաքելյանը, Transavia-ի գործադիր տնօրեն Մարսել Դե Նոյերը և Վրաստանի ավիացիոն վարչության ներկայացուցիչներ:
Transavia-ն թիվ մեկ բյուջետային ավիաընկերությունն է և երկրորդ ամենամեծ ավիաընկերությունը Նիդեռլանդների Թագավորությունում: Air France – KLM խմբի անդամ՝ ավիաընկերությունը 50 տարի շարունակ թռիչքներ է իրականացնում Նիդեռլանդներից ավելի քան 100 ուղղություններով ավելի քան 20 երկրներում՝ տարեկան տեղափոխելով ինը միլիոն ուղևոր: «Տրանսավիա»-ն ունի յոթ բազա: Ավիաընկերության օդանավերը տեղակայված են Նիդեռլանդների Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի օդանավակայաններում: