Վրաստանի Նավթի և գազի կորպորացիան արձագանքում է Տրանսադրիատիկ խողովակատարի (TAP) հետ կապված Իտալիայի վերջնական որոշմանը: Կորպորացիայի տեղեկությամբ, նախագծի իրականացման արդյունքում, Վրաստանը մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետր գազ կստանա զեղչված գնով:
TAP-ի նախագծի ավարտը նախատեսված ժամանակում նշանակում է, որ առաջիկա մի քանի տարում Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակատարի տարեկան ծանրաբեռնվածությունը հնարավոր է հասնի 22 միլիարդ խորանարդ մետրի:
Արդյունքում, Վրաստանին հնարավորություն է ընձեռվում տարանցիկով անցկացված գազի համեմատական, զեղչված գնով ստանալ հավելյալ մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետր գազ, որը զգալի ներդրում կունենա Վրաստանի էկոնոմիկայի առողջացման և քաղաքացիների բարօրության բարելավման գործում»,- հայտարարում են կորպորացիայում:
Տրանսադրիատիկ խողովակատարի (TAP) նախագծի իրականացման շուրջ Իտալիայի վարչապետը տվել է վերջնական համաձայնություն: