Տպավորություն է մնում, որ որոշ անպատասխանատու քաղաքական ուժ ցանկանում էր, որ հաստատվեին պատժամիջոցներ, որոնք մեծ հիմնախնդիրներ կստեղծեին մեր բնակչությանը. Նաթիա Թուրնավա
Տպավորություն է մնում, որ որոշ անպատասխանատու քաղաքական ուժ ցանկանում էր, որ հաստատվեին պատժամիջոցներ, որոնք մեծ հիմնախնդիրներ կստեղծեին մեր բնակչությանը. Նաթիա Թուրնավա

Չպետք է մոռանանք, որ հենց մեր իշխանության պայմաններում է արվել առավելագույնս, որ հասնեինք մեր տնտեսության և արտաքին առևտրի բազմազանության,-այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:

Նախարարը ուշադրությունը բևեռել է Վրաստանի կողմից ձևակերպված ազատ առևտրի մասին համաձայնագրի վրա:

«Ով, եթե ոչ մենք ստորագրել ենք ասոցացման համաձայնագիրը, Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիրը, ստորագրել ենք նաև ազատ առևտրի մասին համաձայնագիր Չինաստանի հետ, ինչպես նաև ազատ առևտրի համաձայնագիր Եվրոպայի ազատ առևտրի միության (EFTA)  երկրների հետ: Այս պահին բանակցում ենք մի շարք նոր ազատ առևտրի համաձայնագրերի վրա»,-հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Նրա խոսքով, սա հնարավորություն է, որը իշխանությունները ստեղծել են վրաց բիզնեսի համար:

Դրա հետ մեկտեղ Նաթիա Թուրնավան խոսել է զբոսաշրջության ոլորտի և ռուս զբոսաշրջիկների մասին: