Տոյվո Կլաար. Ժնևյան բանակցությունների ձևաչափը ստեղծվել է վեց կետից բաղկացած համաձայնագրի իրականացման համար, մենք կրկին այստեղ ենք բանակցությունների համար, ինչը նշանակում է, որ դեռ չենք հասել մեր նպատակին
Ժնևյան բանակցությունների ձևաչափը ստեղծվել է վեց կետից բաղկացած համաձայնագրի իրականացման համար, և այն, որ մենք այստեղ ենք բանակցությունների համար, նշանակում է, որ մենք դեռ չենք հասել մեր նպատակին,- ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Տոյվո Կլաարը հույս ունի, որ կողմերի միջև լավ երկխոսություն կլինի:
«Մենք՝ որպես համանախագահներ, փորձում ենք կենտրոնանալ ուժի չկիրառման եւ անվտանգության հարցերի վրա, այդ թվում՝ տեղի բնակչության անվտանգության վրա: Տեսնենք, թե ինչպես են կաշխատեն այս փորձերը: Լավ է, որ Էնգուրի կամրջի անցումային կետը վերջերս է բացվել, և մենք ունենք գրեթե նույն տեղաշարժը, ինչ համաճարակից առաջ էր, բայց օսական կողմը դեռ փակ է: Երբ մոտ մեկ ամիս առաջ Ցխինվալիում էինք մյուս համանախագահների հետ, հատուկ ուշադրություն ենք դարձրել ինչպես Ախալգորիի, այնպես էլ այլ անցումների բացման հարցին: Մենք դա կշարունակենք ապագայում, քանի որ մարդիկ պետք է իրավունք ունենան տեղաշարժվելու», – ասել է Տոյվո Կլաարը:
Ժնեւում ընթանում է միջազգային բանակցությունների հերթական փուլը: