Տոյվո Կլաար. Ժնևում բանակցությունների մեծ մասը վերաբերում էր Թամազ Գինտուրիին, ինչ կարելի է անել, որպեսզի նման բան չկրկնվի
Լավ է, որ մենք հնարավորություն ունեցանք անցկացնել Ժնևի բանակցությունների 59-րդ փուլը, և լավ է, որ բոլոր կողմերը մասնակցում են,- ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նրա խոսքով, Ժնեւում բանակցությունների մեծ մասը վերաբերում էր Թամազ Գինտուրին, ինչ կարելի է անել, որպեսզի նման բան չկրկնվի։
«Մեր կողմից ընդգծեցինք, որ բոլոր մասնակիցները պետք է մտածեն, թե ինչպես ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ վարչական սահմանի մոտ ապրող մարդիկ չվախենան գնալ եկեղեցի, գերեզմաններ, քանի որ կարող են ձերբակալվել կամ սպանվել։
Ժնևի հարթակը միակն է, որ ունենք։ Իդեալական չէ, մենք արդեն 15 տարի է, ինչ ունենում ենք այս հանդիպումները, և երևի արդարացի է ասել, որ լավ կլիներ ավելի շատ առաջընթաց ունենալ: Միևնույն ժամանակ, անշուշտ կարևոր է այն, որ մենք հնարավորություն ունենք հանդիպելու և քննարկելու տարբեր հարցեր։ Մենք բոլորս կցանկանայինք ավելի շատ արդյունքներ ունենալ 15 տարի անց»,- ասել է Տոյվո Կլաարը։