Տոյվո Կլաար. Եվրամիությունը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի որոշումը՝ կապված երկու երկրների արտգործնախարարների Վրաստանում նախատեսված հանդիպման հետ
Տոյվո Կլաար. Եվրամիությունը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի որոշումը՝ կապված երկու երկրների արտգործնախարարների Վրաստանում նախատեսված հանդիպման հետ

Եվրամիությունը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի որոշումը՝ կապված երկու երկրների արտգործնախարարների Վրաստանում նախատեսված հանդիպման հետ։ Այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ես հիանալի հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և փոխվարչապետ Մուստաֆաևի հետ։ Գնահատվել է խաղաղ գործընթացի վիճակը։ Ես նաև Եվրամիության աջակցությունն եմ հայտնել Վրաստանում արտգործնախարարների հանդիպում անցկացնելու Ադրբեջանի և Հայաստանի որոշմանը»,- ասել է Տոյվո Կլաարը։

Այսօր՝ հուլիսի 16-ին, Թբիլիսիում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։