Տոյվո Կլաար. Եվրամիությունը լիովին կիսում է Նիկոլ Փաշինյանի պատկերացումները Հարավային Կովկասի երկրները կապող ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունների վերաբերյալ
Եվրամիությունը լիովին կիսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարները Հարավային Կովկասի երկրները կապող ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունների վերաբերյալ,-այս մասին հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամների հարցերում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է հայկական լրատվամիջոցների հետ զրույցում։
Ըստ Կլաարի՝ ԵՄ-ն կիսում է բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, իսկ երկրները՝ կապված, ինչպես դա եղավ Խորհրդային Միության վերջում, և պետք է նաև ճանապարհային և երկաթուղային կապեր լինեն Թուրքիայի և Իրանի հետ։
«Այսպես ենք մենք տեսնում ապագան. Խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, երբ այս տրանսպորտային կապերը նորից բացվեն, և առևտուրը լինի, մարդիկ լինեն տարբեր սահմաններով ճանապարհորդող»,- ասել է Տոյվո Կլաարը։
Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է նաեւ, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման պայմաններում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթուղի, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։