Տոյվո Կլաար. Ինձ անհանգստացնում է վերջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում լարվածության աճը
Կարևոր է դեէսկալացիան և խուսափել տասնամյակներ տեւած պայքարի էջը շրջելու պատմական հնարավորության շեղումից,- ասել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ինձ մտահոգում է վերջին օրերին հայ-ադրբեջանական համատեքստում լարվածության աճը։ ԵՄ-ն հավատարիմ է խաղաղ գործընթացում իր ներգրավվածության խորացմանը: Մենք ներգրավված ենք բազմաթիվ մակարդակներում: Կարևոր է դեէսկալացիան և կանխել տասնամյակների պայքարի էջը շրջելու պատմական հնարավորության շեղումը»,- ասել է Տոյվո Կլաարը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղում բախումներ են տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի ստորաբաժանումների միջև, կան զոհեր։