Տոյվո Կլաար. Հուսով եմ՝ Ժնևի բանակցությունների սեղանի շուրջ կնստեն նույնիսկ փոքր պայմանավորվածություններ ձեռք բերելու պատրաստակամությամբ, բայց ես վստահ չեմ, որ զգալի առաջընթաց կա, քանի որ իսկապես դժվար ժամանակներ են
«Հուսով եմ՝ Ժնևի բանակցությունների սեղանի շուրջ կնստեն նույնիսկ փոքր պայմանավորվածություններ ձեռք բերելու պատրաստակամությամբ, բայց ես վստահ չեմ, որ զգալի առաջընթաց կա, քանի որ իսկապես դժվար ժամանակներ են: Մենք կփորձենք առաջ շարժվել ավելի մեծ հարցերի շուրջ, թեև վստահ չեմ, որ մենք զգալի առաջընթացի կհասնենք, քանի որ իսկապես բարդ ժամանակաշրջան է»,- ասել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նրա խոսքով, Ժնևի բանակցությունների 60-րդ փուլը կարևոր է, ինչպես նախորդ բոլոր փուլերը։
Սակայն, ըստ Տոյվո Կլաարիի, գնահատելի է հենց այն փաստը, որ Ժնևի քննարկումները պարբերաբար անցկացվում են, նույնիսկ երբ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ է:
«Իհարկե, այս իրավիճակում համեմատաբար ավելի դժվար է առաջընթացի հասնելը, բայց մենք չենք դադարում փորձել։ Հուսով եմ, որ այսօր մասնակիցները նույնպես սեղանի շուրջ կգան քննարկման և նույնիսկ փոքր պայմանավորվածությունների ցանկությամբ։ Մենք կփորձենք առաջընթաց գրանցել ավելի մեծ հարցերի շուրջ, թեև վստահ չեմ, որ մենք զգալի առաջընթաց կունենանք, քանի որ իսկապես դժվար ժամանակաշրջան է»,- ասել է Տոյվո Կլաարը։