Տորոնտոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել իրար
Տորոնտոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել իրար

Երկու ինքնաթիռ են բախվել իրար Լեսթեր Փիրսոնի անվան Տորոնտոյի միջազգային օդանավակայանում, ուղևորները տարհանվել են, վիրավորներ չկան: Ինչպես հաղորդվում է օդանավակայանի Twitter-ի էջում, միջադեպը տեղի է ունեցել 3-րդ տերմինալի մոտ:

WestJet ավիաընկերությունում հայտնել են, որ Կանկուն ուղևորվող Boeing 737-800-ը, որում եղել է 168 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, բախվել է Sunwing ընկերության ինքնաթիռի հետ:

Փրկարարական ծառայության աշխատակիցները տարհանել են ուղևորներին:

WestJet-ում հայտնել են, որ դեպքի հետևանքով օդանավերը վնասել են թևի և պոչի հատվածները:

CTV հեռուստաալիքի տեղեկություններով, Sunwing-ի ինքնաթիռի սրահում հրդեհ է սկսվել, նախնական տվյալներով, այդ ինքնաթիռը դատարկ է եղել: