Տոնական օրերին, Վրաստանի մասշտաբով գրանցվել է թունավորման 1254 դեպք
Առողջապահության նախարարության տեղեկությամբ, դեկտեմբերի 31-ից մինչ օրս, թունավորման պատճառով, Վրաստանի մասշտաբով գրանցվել է 1254 կանչ:
Դրանցից 387 դեպքը եղել է սննդային, իսկ 844-ը՝ ոգելից խմիչքից թունավորում:
Բացի այդ, 23 դեպքում գրանցվել է միաժամանակ սննդային և ալկոհոլային թունավորում: