Տոկիոյում թայֆունի հետևանք հազարավոր մարդիկ են տարհանվել, չեղարկվել են չվերթներ
Տոկիոյում թայֆունի հետևանք հազարավոր մարդիկ են տարհանվել, չեղարկվել են չվերթներ

Տոկիոյում «Ամպիլ» թայֆունի մոտենալու պատճառով հազարավոր մարդիկ տարհանվել են, թռիչքները` չեղարկվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

 

Մոբարա քաղաքում մոտ 18500 մարդ է տարհանվել, տասնյակ այլ քաղաքներում բացվել են տարհանման հատուկ կենտրոններ։

 

Japan Airlines-ի տվյալներով՝ չեղարկվել է 281 ներքին և 38 միջազգային չվերթ։

 

Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով՝ չվերթների չեղարկումը կազդի մոտ 90 հազար մարդու վրա։

 

Բացի այդ, դադարեցված է երկաթուղային երթեւեկությունը։