Տոկիոյի խաղերի համար օլիմպիական կրակը վառվելու է 2020 թ.-ի մարտի 11-ին
Տոկիոյի խաղերի համար օլիմպիական կրակը վառվելու է 2020 թ.-ի մարտի 11-ին

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի օլիմպիական կրակը վառվելու է 2020 թվականի մարտի 11-ին:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հայտարարությամբ, կրակի վառման արարողությունը նվիրվելու է 2011 թվականի մարտի 11-ին ցունամիի պատճառով առաջացած դժբախտությանը: Յոթը տարի առաջ երկրաշարժի և ցունամիի արդյունքում Ճապոնիայում զոհվել և անհետ կորել է 18 000-ից ավելի մարդ:

Վառված կրակը XXXII խաղերը հյուրընկալող երկիր, Ճապոնիա  են տանելու մարտի 26-ին, որից հետո կրակը 121 օրվա ընթացքում ճամփորդելու է երկրի ողջ մասշտաբով, իսկ հուլիսի 24-ին այն պաշտոնապես տեղադրվելու է կենտրոնական հրապարակում: