Տոկիոյի մոտակայքում՝ Չիբա նահանգում, ուժեղ անձրևների հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, իսկ հինգը՝ վիրավորվել

11:25, 14.08.2026

Ճապոնիայի արևելյան հատվածում՝ մայրաքաղաք Տոկիոյի մոտակայքում գտնվող Չիբա պրեֆեկտուրայում, ուժեղ անձրևների հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, իսկ հինգը՝ վիրավորվել:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առատ տեղումները, որոնք իշխանություններն անվանում են «աննախադեպ», ավելի քան 20 000 ընտանիքի զրկել են էլեկտրամատակարարումից, իսկ 7 000 ուղևոր գիշերն անցկացրել է Տոկիոյի Նարիտա օդանավակայանում:

Տեղական իշխանությունները նահանգում հայտարարել են արտակարգ դրության նախազգուշացման հինգերորդ մակարդակ, ինչն ամենաբարձր աստիճանն է:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ անձրևը երկրում կշարունակվի մինչև ուրբաթ օրվա վերջ:

Նմանատիպ