Տոկիո 2020 | Ֆրանսիայի նախագահը շնորհավորում է Լուկա Մխեիձեին մեդալի առթիվ. Քո ընտրած երկիրը հպարտ է քեզանով
Տոկիո 2020 | Ֆրանսիայի նախագահը շնորհավորում է Լուկա Մխեիձեին մեդալի առթիվ. Քո ընտրած երկիրը հպարտ է քեզանով

Ձյուդոիստ Լուկա Մխեիձեն առաջին մեդալը (բրոնզ) բերեց Ֆրանսիային Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Մխեիձեն 60 կգ քաշային կատեգորիայում բրոնզե մեդալի համար մենամարտում ջախջախեց հարավկորեացի Ջին Ոն Կիմին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Twitter»-ի իր էջում մեկնաբանել է Լուկա Մխեիձեի հաջողությունը.

«Օլիմպիական խաղերը ստեղծում են մարդկային փառահեղ պատմություններ: Վրաստանում ծնված Լուկա Մխեիձեն, ով 2015 թվականին դարձավ Ֆրանսիայի քաղաքացի, առաջին մեդալը բերեց մեր երկրին Տոկիոյում: Իր ընտրած երկիրը հպարտ է նրանով», – գրել է Էմանուել Մակրոնը: