Տոչինոշինին շնորհել են պատվավոր «Օձեկի» կոչումը (տեսանյութ)

Վրաց սումոիստ Տոչինոշինին, նույն Լևան Գորգաձեին պաշտոնապես շնորհել են «Օձեկի» կոչումը, որը սպորտի այս տեսակում կարևորությամբ երկրորդ կոչումն է: Գորգաձեն երրորդ եվրոպացի և առաջին վրացին է, ում շնորհել են այս կարգավիճակը:

Ճապոնիայի սումոյի միությունը Տոչինոշինին այս կոչումը շնորհելու մասին որոշումը ընդունել է մի քանի օրյա քննարկումներից հետո: Պաշտոնական արարողությանը ներկա էին անձամբ սումոիստը և նրա մարզիչ՝ Կասուգանոն:

Լևան գորգաձեն միության անդամներին հայտնել է, որ այս կոչումը վերցնելուց հետո շարունակելու է աշխատանքը, քանզի այլ սումոիստների համար դառնա օրինակելի:

Անցած շաբաթ ավարտված մրցաշարին Տոչինոշինը 15-ից դիմակայությունում տարել 13 հաղթանակ: Բացի այդ, վերջին երեք մրցաշարերի շրջանակներում նրա հաշվին 37 հաղթանակ է, իսկ տիտղոսին արժանանալու համար հարկավոր էր 33 հաղթանակ:

Օձեկի կոչմանը արժանացել են նաև եվրոպացիներ՝ բուլղարացի Կոտոոշուն և էստոնացի Բարուտոն: