Կիուշու Բաշոյի հինգերրորդ օրը վրաց սեկիտոր Լևան Գորգաձեն, դիմակայել է առաջին մաեգաշիրա Հոկուտոփուջիին: Մինչ այս հանդիպումը ճապոնացին ուներ երկու հաղթանակ և երկու պարտություն: Իսկ անձնական բալանսը վրաց սումոիստի օգտին է, մարզիկները միմյանց հանդիպել են երկու անգամ և երկուսն էլ ավարտվել է Տոչինոշինի հաղթանակով:
Դիմակայությունը ընթացել է լարված պայքարում: Ճապոնացին լավ է գրոհել, Լևանը առաջին գրոհին դիմակայել է, սակայն երկրորդից հետո ստիպված է եղել լքել դոհիոն:
Հինգ տուրից հետո Լևան Գորգաձեի հաշվին երեք հաղթանակ է և երկու պարտություն: Վաղը վրաց չեմպիոնի մրցակիցը լինելու է Շոդայը, որը Լևանի համար շատ անհարմար մրցակից է: Վերջին երեք հանդիպանը Լևանը պարտվել է:
Հատկանշական է, որ մրցաշարին մասնակից միակ Յոկոձունան, ճապոնացի Կիսենոսատոն, վնասվածքի պատճառով սեփական ցանկանությամբ լքել է Բաշոն: Նշենք նաև, որ նա մրցաշարի մեկնարկից չի հաղթել ոչ մի դիմակայություն:
Հարկ է նշել, որ մրցաշարի հինգերրորդ օրը պարտվել էեն բոլոր Օձեկի կոչում ունեցող մարզիկները՝ Տոչինոշինը, Գոիեդոն և Տակաիասոն: Կիուշու Բաշոյի առաջատարներն են՝ Ռիկեշի կոչում ունեցող ՝ Կոմոսուբի Տատակեիշոն և Լևանի թիմակից Տոչիոձանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan