Վրաց սումոիստ Լևան Գորգաձեն Նացու Բաշոյին ձեռք է բերել չորրորդ հաղթանակը և դեռևս առանց կորստի ընթանում է առաջ:
Այսօր Տոչինոշինի մրցակիցը մոնղոլ ՝ Տամավաշին էր: Մենամարտը շատ ծանր էր: Սկզբից առավելություն ուներ Տամավաշին, սակայն Լևանին հաջողվեց շրջել մենամարտը և մրցակցին դուրս բերել դոհիոյից:
Այս պահին Տոչինոշինի բալանսը 4/0 է:
Հիշեցնենք, որ Օձեկի կոչումը վերադարձնելու համար, Լևան Գորգաձեն այս մրցաշարին պետք է հաղթի 10 մենամարտում: