Տոչինոշինը պարտվել է Կիսենոսատոյի մոտ (տեսանյութ)

Ակի Բաշոյի 9-րդ օրը Տոչինոշինը կրել է իր չորրորդ պարտությունը: Լևան Գորգաձեի մրցակիցը 21-րդ դարի միակ ճապոնացի Յոկոձունա, մեծ չեմպիոն Կիսենոսատոն էր, որը նույնպես գտնվում է բարդ իրավիճակում: Ընթաիկ Բաշոյին նա արդեն կրել է երկու պարտություն և չեմպիոնության համար նա ետ է մնացել մոնղոլ յոկոձունաներ՝ Հակուհոյից և Կակուրիուսից:

Հանդիպումը շատ լարված էր, երկուսն էլ փորձում էին միմյանց բռնել սեկիտորից, որը նրանց հաջողվել է անել մեկ ձեռքով: Դրանից հետո սկսվել է ուժային պայքարը, որտեղ ճապոնացի մեծ չեմպիոնին հաջողվել է Գորգաձեին դուրս բերել Դոհիոյից:

Վրաց սեկիտորը ունի հինգ հաղթանակ և չորս պարտություն: Տոչինոշինը օձեկի տիտղոսը պահպանելու համար պետք է մնացած վեց հանդիպումից հաղթի առնվազն երեքում: Գորգաձեի հաջորդ հակառակորդը բրազիլացի Կաիսեյան է:

Ջուրիոյի դիվիզյոնում հաղթական շարքը դադարեցրել է գագամարուն: երեք հաղթանակից հետո Թեյմուրազ Ջուղելին պարտվել է Տոբիձարույի մոտ և նրա բալանսը չորս հաղթանակ և հինգ պարտություն է: