Ակի Բաշոյի 9-րդ օրը Լևան Գորգաձեն կրել է հինգերրորդ պարտությունը:
Տոչինոշինի մրցակիցը օձեկի՝ Ասանոյաման էր, ով մրցաշարի մեկնարկում կրած երեք պարտությունից հետո ունի 6 անընդմեջ հաղթանակ:
ՈՒժեղագույն Օձեկիի հետ մենամարտելիս Տոչինոշինը փորձել է խուսափել մրցակցի հետ բախումից, սակայն ճապոնացին կարողացավ լավ դիրք գրավել և հասավ ֆիզիկական առավելության: Նա բռնեց Տոչինոշինի գոտուց և հաղթեց ՈՒվատե Նագեյի հնարքով:
Այս Բաշոյում Լևան Գորգաձեի բալանսը 4-5 է:
Վաղը Տոչինոշինի մրցակիցը կլինի մեկ այլ ուժեղ ռիկիշի ՝ Սեիվակե Միտակեուն:
Լևան Գորգաձեին տիտղոսը նվաճելու համար անհրաժեշտ է առնվազն ութ հաղթանակ: