«Նացու Բաշոյում» Տոչինոշինի առաջին մրցակիցը արևելքի երկրորդ Մեագաշիրա Շոհոզանն էր: Վրաց սումոիստը տարել է կամային հաղթանակ:
Տոչինոշինը այս պահին ունի Սեկիվակեյի կոչում, որը սումոյի երարխիայում՝ յոկուձունայից և օձեկից հետո երրորդ աստիճանն է: Գորգաձեն «Հարու Բաշոն» ավարտել է 10 հաղթանակով և 5 պարտությամբ և եթե «Նացու Բաշոյում» ելույթը ավարտի նույն ցուցանիշով, ապա մեծ հավանականությամբ կստանա օձեկի կոչումը: Եթե վրաց մարզիկը կտոնի 11 հաղթանակ, ապա Իգիբաձուկիում առաջ կգնա մեկ աստիճանով:
Տոչինոշինի և Աբիի հանդիպումը հնարավոր է վաղը չկայանա վերջինիս վնասվածքի պատճառով: Աբին չնայած երիտասարդ տարիքին, Մակուուչիի դիվիզիոնում անց կացրած 30 հանդիպումներում պարտվել է 10 անգամ:
Եթե վաղը հանդիպումը կայանա, ապա դա կլինի Տոչինոշինի և Աբիի առաջին դիմակայությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan