Տոչինոշինը շարունակում է «Նացու Բաշոյում» իր անպարտելի շարքը: Մրցաշարի 8-րդ օրը նա լարված պայքարում պարտության է մատնել Մոնղոլիայի ներկայացուցիչ, Սեկիվակե Տակաշի Իչինոջոային և իր մրցաշարային բալանսը դարձրել 8:0:
Հատկանշական է, որ պայքարը շարունակվել է 50 վարկյան: Իչինոջոն հանդիպումը սկսել է ակտիվ և Լևանը ստիպված է եղել նահանջել, սակայն վրաց մարզիկին հաջողվել է ետ մղել գրոհը և հակառակորդին բրդելով դուրս է գցել Դոհիոյից (ռինգից):
Տոչինոշինը արդեն ապահովել է Բաշոյում դրական բալանսը (Կաչիկոշին): Հիշեցնենք, որ Յոկուձունայի կարգավիճակ ձեռք բերելու համար, նա մրցաշարում պետք է հաղթի 10 կամ 11 անգամ:
Նրա հաջորդ մրցակիցը երրորդ մեգաշիրա դաիեշոն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan