Տնտեսական խորհրդի որոշմամբ Վրաստան կալսած ցորենի ներմուծումը կսահմանափակվի մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության վարչակազմում տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ընթացիկ տնտեսական ծրագրերն ու ապագա անելիքները։ Զրույցն անդրադարձել է ցորենի ներկրման խնդրին։
Նշվել է, որ առատ տեղումների արդյունքում Կախեթիի շրջանում ցորենի բերքի զգալի մասը չի կարող բավարարել պարենային ցորենի պահանջները, ինչի պատճառով էլ ֆերմերները ստիպված են ցորենը վաճառել կերային նպատակներով։ Նշված գործընթացը դյուրացնելու և սահուն իրականացնելու նպատակով որոշում է կայացվել մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը սահմանափակել աղացած ցորենի ներկրումը։
Հանդիպմանն ընդգծվել են երկրում աճող տնտեսական ցուցանիշները։ Նշվել է, որ կառավարությունն այս տարվա սկզբին արդյունավետ քայլեր է ձեռնարկել, և արդյունքում երկրում գրանցվել է 0,6% գնաճ, և ակնկալիք կա, որ այս տարի գնաճը կլինի նախատեսվածից ցածր։ Զրույցն անդրադարձել է Վրաստանում թվային տնտեսության զարգացմանը։ Նշվել է, որ Վրաստանը ձգտում է տարածաշրջանում հաստատել թվային հանգույցի դիրք, և կառավարության նպատակն է առավելագույնս օգտագործել այն ներուժը, որն ունի երկիրը ասիական և եվրոպական երկրները կապող թվային տարանցիկ միջանցքի (հանգույցի) ուղղությամբ։
Տնտեսական խորհրդի նիստում խոսվեց նաև մարզերում ենթակառուցվածքային ծրագրերի մասին, քննարկվեց ընթացիկ և նոր նախագծերի իրականացման ընթացքը։ Հանդիպմանը խոսվել է նաև 2023 թվականի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների և բերքի սահուն տեղավորման խնդիրների մասին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։