Տնտեսական խորհրդի նիստում քննարկվել են խոշոր ներդրումային ծրագրեր
Տնտեսական խորհրդի նիստում քննարկվել են խոշոր ներդրումային ծրագրեր

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ կառավարության վարչակազմում տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստ։ Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդի անդամները խոսել են տնտեսական աճի ուղղությամբ դրական միտումների մասին և նշել, որ ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականության արդյունքում Վրաստանի տնտեսությունը պահպանում է կայունությունը։

«Ուշադրությունը կենտրոնացած էր ընթացիկ և նախատեսվող ծրագրերի վրա, այդ թվում՝ տրանսպորտի և լոգիստիկայի վրա։ Քննարկվել է խոշոր ներդրումային ծրագրերով ներդրողների հետաքրքրության հարցը։

«Խորհրդի անդամները քննարկել են նաև կառավարության նոր նախաձեռնությունները»,- ասված է կառավարության մամուլի ծառայությունից։