Տնտեսական խորհրդի նիստում քննարկվել են շինարարական-ենթակառուցվածքային նախագծերը, որոնց իրականացումը կարագացնի տնտեսական աճը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի հերթական աշխատանքային նիստը։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդի անդամները քննարկել են տնտեսական աճի արագացմանն ուղղված առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը՝ ներառյալ շինարարական և ենթակառուցվածքային նախագծերը, արտահանման ներուժը, զբոսաշրջությունը և արդյունաբերական-պարենային պաշարները։
«Հատուկ ուշադրություն է դարձվել այս տարի շինարարական-ենթակառուցվածքային նախագծերի մասով լրացուցիչ ծավալների պայմանագրմանը, ինչը թույլ կտա երկրին երկարաժամկետ գնումներ կատարել։ Զրույցի ընթացքում քննարկվել են կոնկրետ նախագծեր, որոնց մասին կհայտարարվի առաջիկայում։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը տեղեկատվություն է լսել զբոսաշրջության վերականգնման ոլորտում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, ներկայիս դինամիկան խոստումնալից է, մասնավորապես, կանխատեսման համաձայն այս փուլում 2019 թվականի համեմատ ընթանում է զբոսաշրջության 70 տոկոս վերականգնում։
Ասվել է, որ չնայած տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, երկրի արդյունաբերական և պարենային ապրանքների մատակարարման առումով ուշացումներ չկան։ Զրույցը կենտրոնացել է լոգիստիկ հարցերի, տրանսպորտային հոսքերի և բեռնահոսքերի վրա, ինչը Վրաստանում աճում է և էլ ավելի շատ համակարգում է պահանջում»,- ասել են վարչապետի մամուլի ծառայությունում։