Տնտեսական հզորության և պրագմատիկ, հետևողական արտաքին քաղաքականությունով է անցնում վեկտորը, որը կմիավորի Վրաստանը. Կվիրիկաշվիլի

Մեր գլխավոր նպատակն է, երկիրը միավորենք,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Զուգդիդիում, կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսին:

Նրա խոսքով, փախստական բնակչության համար կառուցվել են տներ, սակայն որևէ բարեկարգ բնակարան չի կարող դառնալ այն օջախի այլընտրանքը, որը լքել են Վրաստանի քաղաքացիները:

«Ինչպես հայտնել եմ, մենք կառուցում ենք տներ մեր փախստական բնակչության համար, սակայն իհարկե, մեր գլխավոր երազանքն է, մեր երկիրը միավորենք: Ոչ մի բարեկարգված բնակարան, որը տալիս ենք բնակչությանը, չի կարող փոխարինել այն օջախին, որը նրանք լքել են»,- հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով, երկրի տնտեսական հզորության և պրագմատիկ, հետևողական արտաքին քաղաքականությունով անցնում  է վեկտորը, որը կմիավորի Վրաստանը: