Տնտեսական աճին միտված բյուջեն և հարկային միջավայրը որևէ այլ բանով չեն փոխարինվի. Իվանե Մաճավարիանի
Վրաստանին մակրոէկոնոմիկական կայունությանը վտանգ չի սպառնում,- այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարի թեկնածու Իվանե Մաճավարիանին:
Նրա խոսքով, չի նախատեսվում ոչ արտաքին պարտքի և ոչ էլ հարկերի ավելացում:
«Չպետք է ստեղծվի թյուր տրամադրություն, որ մենք կքանդենք այն մակրոէկոնոմիկական կայունությունը, որը դժվարությամբ է ձեռք բերվել, կամ պարտի ավելացման, կամ հարկի ավելացման հաշվին»,- հայտարարել է Իվանե Մաճավարիանին:
Ինչ վերաբերում է հարկերին, նրա խոսքով, այսօր Վրաստանի հարկային համակարգը միտված է տնտեսական աճին և դա ճանաչում է նաև Արժույթի հիմնադրամը:
«Տնտեսական աճին միտված բյուջեն և հարկային միջավայրը որևէ այլ բանով չեն փոխարինվի»,- հայտարարել է Իվանե Մաճավարիանին՝ խորհրդարանում խորհրդարանական կոմիտեի միավորված նիստին ելույթ ունենալիս: