Տիտուս Կորլատեան. Ես ուզում եմ ասել իշխող թիմին և ընդդիմությանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը, փորձեք միասին աշխատել բարեփոխումների համար, քանի որ Վրաստանի տեղը եվրոպական ընտանիքում է

18:43, 11.10.2022

Ուզում եմ բոլոր քաղաքական գործիչներին, ինչպես իշխող թիմում, այնպես էլ ընդդիմադիր, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանն ասել, որ փորձեն միասին աշխատել անհրաժեշտ բարեփոխումների համար, քանի որ Վրաստանի տեղը եվրոպական ընտանիքում է, իսկ Վրաստանը եվրոպական երկիր է,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի հարցով զեկուցող Տիտուս Կորլաթեանը։

Ինչպես նա նշել է, Արևմտյան Բալկանների և Եվրամիության ընդլայնման շուրջ բանավեճի ժամանակ խոսել է ընդլայնման անհրաժեշտության մասին:

«Դա շատ կարևոր է ինչպես անդամ երկրների, այնպես էլ այն երկրների համար, որոնք ցանկանում են միանալ։ Իմ ելույթում խոսեցի նաև Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ Վրաստանի մասին, որոնք, իմ կարծիքով, մինչև տարեվերջ պետք է թեկնածուի կարգավիճակ ստանան՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը։

Միաժամանակ դա կախված է կատարված աշխատանքից, չափանիշներից ու բարեփոխումներից։ Բոլոր այն երկրները, որոնք ստացել են թեկնածուի կարգավիճակ, ապա միացել են այս ճանապարհով։ Այդպես էր նաև իմ երկրի՝ Ռումինիայի դեպքում։ Եվրամիությունը բարեփոխումների օրակարգ է սահմանել, և այդ բարեփոխումները մոտավորապես նույնն են, ինչ Եվրոպայի Խորհրդի մոտեցումները։ Այն մասին, թե ինչպես է Վրաստանը հաղթահարում այս մարտահրավերը, ես կգրեմ իմ զեկույցում: Ինչ վերաբերում է սահմանված քաղաքական չափանիշներին, ապա դա ենթադրում է առողջ, ամուր ժողովրդավարություն և ավելի քիչ բևեռացվածություն, ինչը վնասում է Վրաստանի ազգային շահերին։

Միևնույն ժամանակ, շատ կարևոր է աջակցել մարդկանց, ովքեր միշտ բարձր են գնահատել եվրոպական ապագան։ Ուզում եմ ասել բոլոր քաղաքական գործիչներին՝ թե՛ իշխող թիմում, թե՛ ընդդիմության, և թե՛ քաղաքացիական հասարակությանը, որ փորձեն միասին աշխատել անհրաժեշտ բարեփոխումների համար, քանի որ Վրաստանի տեղը եվրոպական ընտանիքում է, իսկ Վրաստանը եվրոպական երկիր է»,- ասել է Տիտոս Կորլատեանը:

Նմանատիպ