Տեղական գինի, ճոպանուղի և գիշերային կյանք. Թբիլիսին դառնում է Եվրոպայի երկրորդ Բեռլինը,- գրում է բրիտանական Times ազդեցիկ հրատարակությունը Վրաստանի զբոսաշրջային ներուժի մասին։
Հրատարակության լրագրող Քրիս Շալկը Զբոսաշրջության ազգային վարչության նախնական շրջագայության շրջանակներում մեկնել է Վրաստան և Times-ի ընթերցողների հետ կիսվել մայրաքաղաքից ստացած իր տպավորություններով։
«Խորհրդային դարաշրջանի պահեստներում և մեկ դար առաջ կառուցված տներում կան ժամանակակից բուտիկ հյուրանոցներ և բարեր, որտեղ կարելի է խմել բնական գինի։ Թբիլիսին արդեն երկրորդ Բեռլինի համբավ ունի, քաղաքը հայտնի է իր գիշերային ակումբներով և բարերով, բայց Թբիլիսին ավելին է, քան հիփստեր ոճը: Գտնվելով Մետաքսի ճանապարհին, քաղաքն անցնում էր մոնղոլ խաների, պարսկական շահերի և ռուս տիրակալների ձեռքով։ Նրանցից յուրաքանչյուրն իր հետքն է թողել քաղաքի կալեիդոսկոպիկ ճարտարապետության և մշակութային պատմության վրա: Այստեղ կհանդիպեք միջնադարյան ամրոցներ, խորհրդային շենքեր, ճամփեզրի հյուրանոցներ։ Այստեղի քաղաքային կյանքն ուսումնասիրելուց հետո քեզ սպասում են Վրաստանի ձյունածածկ լեռները, ժամանակի մեջ սառած գյուղերը, և այս ամենը շատ մոտ է գնացքով կամ մեքենայով»,- գրել է Times-ի լրագրողը։
Հոդվածում նկարագրվում են Հին Թբիլիսին, եկեղեցիները, ազգագրական թանգարանը, գինու թանգարանը, գինու բարերը, չոր կամուրջի շուկան, հասարակական սննդի հաստատություններն ու հյուրանոցները։ Քրիս Շալկը խորհուրդ է տալիս ընթերցողին քայլել Թբիլիսիի կենտրոնում, իսկ տարբեր հատվածներում առաջարկում է օգտվել մետրոյից ու ավտոբուսից։