Times of Israel – Դոնալդ Թրամփի վերադարձով Սպիտակ տան վարչակազմ Իսրայելը լավատեսորեն է տրամադրված պատանդների ազատ արձակման գործարքի վերաբերյալ

22:49, 11.11.2024

Դոնալդ Թրամփի վերադարձով Սպիտակ տան վարչակազմ՝ Իսրայելը լավատեսորեն է տրամադրված պատանդների ազատ արձակման համաձայնագրի հարցում, Times of Israel-ին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

«Մենք հուսով ենք, որ Թրամփը ճնշում կգործադրի Կատարի վրա, ոչ թե մեզ, որպեսզի ուժեղացնի ռազմական ճնշումը Գազայում», – ասել է բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

Ինչպես հայտնի է, Կատարն այլեւս չի միջնորդում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի բանակցություններում, եւ այդ պատճառով Թրամփը պետք է ճնշում գործադրի Կատարի վրա։

Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի՝ Թրամփը չի հետաձգի զենքի փոխանցումը, ոչ էլ հումանիտար նկատառումներով կանգնեցնի Իսրայելին։

«Բանակցությունները ներկայումս փակուղում են»,- ասում է աղբյուրը։

Նմանատիպ