Times of Israel - ԱՄՆ նախագահը կանաչ լույս է տվել Դոհայում Համասի ղեկավարության վրա հարձակման վրա
ԱՄՆ նախագահը կանաչ լույս է տվել Կատարի մայրաքաղաք Դոհայում Համասի ղեկավարության վրա հարձակման վրա, հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի։
Միևնույն ժամանակ, Կատարը դատապարտել է Իսրայելի հարձակումը՝ այն անվանելով միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և «զզվելի» արարք։
Դոհան հայտարարում է, որ հետաքննում է հարձակումը։
Իսրայելը հարվածել է Կատարում Համասի ղեկավարությանը։ Նպատակակետը Դոհայում Համասի ղեկավարության շտաբ-բնակարանն էր։ Իսրայելական զինվորականները հայտարարում են, որ հարվածել են Համասին ճշգրիտ։
Դոհան՝ Կատարի մայրաքաղաքը, կողմերի միջև բանակցությունների վայրն էր։