Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել կանանց, որոնք առաջինն են պատմել ոտնձգությունների մասին
Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել կանանց, որոնք առաջինն են պատմել ոտնձգությունների մասին

Time ամսագիրը  «Տարվա մարդ» է ճանաչել Silence Breakers («Լռությունը խախտած») կանանց, որոնք առաջինն էին, որ պատմել են սեռական ոտնձգությունների մասին: Նրանց թվում են դերասանուհի Էշլի Ջադը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, Uber ընկերության նախկին ինժեներ Սյուզան Ֆաուլերը:

Այս տարի սկսվել է Me Too շարժումը, որոնց մասնակիցները պատմում են, որ սեռական ոտնձգության են ենթարկվել: Այն ստեղծվել է այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հրապարակել են հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի կողմից ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի մասին հետազոտության արդյունքները:

Time ամսագրի վարկածով «Տարվա մարդը» որոշվում է 1927 թվականից: Մինչ 1950-ը դափնեկիր են դարձել կոնկրետ անհատներ, սակայն հետագայում կոչում են ստացել նաև վերացական կերպարները: