ՏԻՄ ընտրությունների համար նախատեսվում է էլեկտրոնային համակարգի ներդրում
ՏԻՄ ընտրությունների համար նախատեսվում է էլեկտրոնային համակարգի ներդրում

Տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում տեղամաս ժամանած ընտրողների գրանցման, քվեարկության, ձայների հաշվարկի և արդյունքների ամփոփ արձանագրություն կազմելու կարգը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Ընտրական բարեփոխումը նախատեսում է էլեկտրոնային համակարգի ներդրում, որը երեկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ հանձնարարականների ներկայացնելու համար:

Օրինագծի համաձայն, ԿԸՀ-ն ապահովելու է բոլոր ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը էլեկտրոնային մատյանով: ԿԸՀ-ն նաև կապահովի էլեկտրոնային հաշվիչներով քվեաթերթիկների հաշվարկը առնվազն այնքան տեղամասերում, որքան անհրաժեշտ է այդ ընտրատարածքի սոցիոլոգիապես վավեր արդյունքները բացահայտելու համար:

Օրինագիծը սահմանում է, որ էլեկտրոնային միջոցների օգտագործման կանոններն ու պայմանները ընդունվում են ԿԸՀ որոշմամբ: