«Թվիթեր» սոցիալական ցանցը հրաժարվում է հրապարակել քաղաքական գովազդ: Այս մասին սեփական էջում գրել է ընկերության գործադիր տնօրեն Ջեք Դորսին:
«Կայացրել ենք որոշում, ամբողջ աշխարհում դադարեցնել քաղաքական գովազդը: Համարում ենք, որ քաղաքական գաղափարներ տարածելուն պետք է արժանանալ և ոչ թե վաճառել: Համացանցում գովազդն ունի մեծ ուժ և այն արդյունավետ է, եթե կոմերցիոն գովազդ է, սակայն քաղաքականության դեպքում այն վտանգ է պարունակում, քանի որ հնարավոր է կիրառել ձայների վրա ազդեցություն գործելու համար, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքը»,- ասվում է ընկերության ղեկավարի հայտարարությունում:
Բացի այդ, Ջեք Դորսին նշում է, որ ընկերությունը չի պատրաստվում սահմանափակել արտահայտման ազատությունը, իսկ քաղաքական գովազդի արգելքը «Թվիթերում» ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 22-ից: