Թուշեթիում 10 բերդագյուղի վերանորոգման համար սկսվում են հետազոտական աշխատանքներ,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության այսօրվա նիստին:
Նրա խոսքով, Թուշեթիում այսօր հնագույն շինությունների մի մասը վնասված է և անհետացման եզրին է:
«Հիշեցնենք, ինչ հարստություն է ներկայացնում Թուշեթին Վրաստանի համար, կոնկրետ իր գեղատեսիլ պատմական և ազգագրական ժառանգությամբ, լանդշաֆտով: Ցավոք, Թուշեթիում այսօր հնագույն շինությունների մի մասը վնասված է և անհետացման եզրին է: Թուշեթիում սկսում ենք 10 բերդագյուղի վերանորոգման համար հետազոտական աշխատանքներ»,- հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով, նշված բերդագյուղերն են՝ Ձվելի Դիկլո, Ձվելի Գիրևի, Խեխո, Ագեուրթա, Ծարո, Թվալո, Թարսմա, Դագիութա և Ինդուրթա: