Փշավելի Թուշեթի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության վայրում որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են:
Փրկարարները մինչև այժմ փնտրում են ճանապարհային դեպքի արդյունքում կորած մեկ մարդու:
Փրկարարական գործողությունների պատճառով, այսօր առավոտից փակ էր Փշավելի-Աբանո-Օմալոյի ավտոմոբիլային ճանապարհի Լեչուրի գյուղի տարածքից մինչև Օմալո:
Փշավելի-Աբանո-Օմալոյի ավտոմոբիլային ճանապարհին բեռնատար մեքենան բարձրությունից ընկել էր հուլիսի 27-ին: Բեռնատարում 12 ուղևոր կար: Միջադեպի արդյունքում զոհվել է 6 մարդ, 5-ը տուժել է: Նրանցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց:
Պատահարի փաստով հետաքննությունը իրականացվում է Վրաստանի ՔՕ 279-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նշանակում է տրանսպորտային միջոցների անվտանգության կամ շահագործման կարգի խախտում, որի արդյունքում մահացել է երկու և ավել մարդ: