Թուշեթիից քաղաքացիների անվտանգ տարհանման համար ընթանում է հատուկ միջոցառում [վիդեո]
Նախարար Վախտանգ Գոմելաուրիի որոշմամբ, ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից սահմանապահ ոստիկանության ուղղաթիռով հատուկ միջոցառում է ձեռնարկվում՝ քաղաքացիներին Օմալոյից անվտանգ տարհանելու համար:
Երեկ Փշավելի-Աբանո-Օմալո կապող ճանապարհին առատ տեղումների պատճառով վնասվել էր Թուշեթին կապող ճանապարհը: Օմալոյից և նրա հարակից գյուղերից Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիներին Թելավի բերելու համար հրշեջ -փրկարարական վարչության անձնակազմը այսօր առավոտվանից ներգրավվել է գործընթացում՝ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռների օգնությամբ:
Երկու ուղղաթիռ արդեն իրականացրել է չվերթներ, որոնց արդյունքում մոտ 50 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, անվտանգ կերպով Թուշեթիից տեղափոխվեցին Թելավի:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: