Թուրքիայում յոթօրյա սուգ է հայտարարվել
Թուրքիայում յոթօրյա սուգ է հայտարարվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում յոթօրյա սուգ է հայտարարել։

Մեկ շաբաթ շարունակ դրոշները իջեցվելու են երկրի և արտերկրում գտնվող թուրքական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների շենքերի վրա։

Այսօր Թուրքիայի հարավային հատվածում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերի հետեւանքով ավելի քան 1650 մարդ է զոհվել։ Վիրավորների թիվն անցնում է 11 հազարից։