Թուրքիայում Վրաստանի դեսպանությունն ի ուշադրություն Վրաստանի քաղաքացիների տարածում է հայտարարություն
Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը ի ուշադրություն Վրաստանի քաղաքացիների տարածում է հայտարարություն:
Դեսպանության փոխանցմամբ, Թուրքիայի Հանրապետությունում բժշկական ծառայություն ստանալու համար պարտադիր է ստանալ նպատակային վիզա:
«Թուրքիայի Հանրապետությունում բժշակական ծառայություն ստանալու համար, քաղաքացիները և նրանց ուղեկցող անձինք, Թուրքիայի միջազգային բժշկական ծառայության «USHAŞ» գործակալության կողմից տրված թույլտվությունից հետո, պետք է ստանան նպատակային վիզա, որի համար պետք է դիմեն Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանության հյուպատոսական ծառայությանը կամ Բաթումիում Թուրքիայի հյուպատոսարանին»,- նշված է Թուրքիայում Վրաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: