Թուրքիայում վրացի փրկարարների ռոտացիա է իրականացվել, 112 փրկարարներ կշարունակեն իրենց փրկարարական աշխատանքները Հաթայ նահանգում.
Թուրքիայի Ադիյաման քաղաքում վրացի փրկարարների ռոտացիա է իրականացվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան։
Դեսպանի խոսքով՝ վրացի փրկարարները փոխել են իրենց գտնվելու վայրը և փրկարարական աշխատանքները կշարունակեն Հաթայ նահանգում։
«Մեր փրկարարները ռոտացիայի են ենթարկվել Թուրքիայի Ադիյաման քաղաքում։ Վայրը փոխվել է, ներկայումս վրացական 112 հոգանոց ավտոշարասյունը շարժվում է դեպի Հաթայ նահանգ՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելու համար։ Մաղթում ենք նրանց հաջողություններ և խաղաղ վերադարձ»,- սոցցանցում գրել է դեսպանը։