Թուրքիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրոսի 31 896 նոր դեպք
Թուրքիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրոսի 31 896 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում մահացել է ռեկորդային թվով՝ 196 պացիենտ: 4 100 մարդ ապաքինվել է: Այս մասին տեղեկություն է տարածում երկրի առողջապահության գերատեսչությունը:
Համավարակի մեկնարկից մինչ օրս Թուրքիայում արձանագրված է վարակի 533 198 դեպք, այդ թվում մահացել է 14 705 մարդ:
Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 427 242: Ծայրահեղ ծանր վիճակում է 5 800 պացիենտ: