Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի 27 515 նոր դեպք
Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի 27 515 նոր դեպք

Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի 27 515 նոր դեպք, այդ թվում 4 209 ասիմպտոմ վարակակիր կա:

Համապատասխան տվյալները տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում մահացել է 243 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն 95 հազար դեպք: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 17 364-ի:

Միևնույն ժամանակ, վարակից ապաքինված անձանց թիվն ավելացել է 30 494-ով և ընդհանուր առմամբ գերազանցել է միլիոն 72 հազարը:

Կորոնավիրուսով վարակված 5 803 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:

Թողնել մեկնաբանություն