Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 9 877 նոր դեպք, զոհվել է 193 մարդ
Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 9 877 նոր դեպք:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով, համավարակի մեկնարկից հետո երկրում վարակման թիվը գերազանցում է 2,24 միլիոնը: Թուրքական մամուլի փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 193 մարդ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 21 488:
Թուրքիայի առողջապահության նախարար Փահրեթին Կոչան «Թվիթերում» նշել է, որ «դեպքերի թվի մշտական անկման հասնելը մարդկանց ձեռքում է»:
Կոչան շնորհակալություն է հայտնել նաև հասարակությանը՝ վարակի տարածումը կանխելու համար պարետային ժամի միջոցները կատարելու համար: