Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 32 736 նոր դեպք, մահացել է 193 վարակակիր
Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 32 736 նոր դեպք, այդ թվում 6 903-ը՝ ասիմպտոմ:
Համապատասխան տվյալները տարածում է երկրի առողջապահության գերատեսչությունը:
Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 193 վարակակիր:
Թուրքիայում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 527 070 դեպք, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 14 509: Բացի այդ, վարակից ապաքինվածների թիվն ավելացել է 4 811-ով և կազմել 423 142:
Կորոնավիրուսով վարակված 5 703 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: