Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 29 845 նոր դեպք
Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 29 845 նոր դեպք

Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 29 845 նոր դեպք, այդ թվում, 6 592-ը՝ առանց ախտանշանների: Համապատասխան տվյալները տարածում է երկրի առողջապահության գերատեսչությունը: Վերջին մեկ օրում երկրում մահացել է 177 կորոնավարակակիր:

Թուրքիայում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 481 198 ախտանշանով դեպք: Զոհերի թիվը կազմում է 13 191:

Բացի այդ, վարակից ապաքինվածների թիվն ավելացել է 3 845-ով և ընդհանուր կազմում է 392 616: 4 815 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: