Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 11 749 նոր դեպք
Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 11 749 նոր դեպք

Թուրքիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 11 749 նոր դեպք: Տվյալները տարածում է թուրքական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության գերատեսչությունը:

Բացի այդ, վերջին մեկ օրում երկրում մահացել է 186 կորոնավարակակիր:

Թուրքիայում կորոնավիրուս է ախտորոշված ավելի քան 2 միլիոն 300 հազար մարդու մոտ, մահացել է 22 450 վարակակիր:

Բացի այդ, վարակից ապաքինվածների թիվն ավելացել է 9 894-ով և ընդհանուր գերազանցել երկու միլիոն 180 հազարը: 3 094 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: