Թուրքիայում վատ եղանակի պատճառով «Պեգասուս» ավիաընկերությունը չեղարկել է Ստամբուլ-Թբիլիսի չվերթը
Թուրքիայում վատ եղանակի պատճառով «Պեգասուս» ավիաընկերությունը չեղարկել է Ստամբուլ-Թբիլիսի չվերթը։
Այս մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։
Նրանց տեղեկություններով՝ մնացած բոլոր ծրագրված թռիչքներն ավարտվում են ըստ չվացուցակի։
«Օդանավակայանի շահագործման հետաձգում չկա», – հայտնել են Թբիլիսիի օդանավակայանից։