Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, ամենաուժեղ ցնցումները զգացվել են Ստամբուլ քաղաքում։
Սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ առաջին ցնցման ուժգնությունը կազմել է 3.9 մագնիտուդ, իսկ հաջորդական ցնցումները եղել են 6.2 և 4.4 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Մարմարայի ծովում՝ 7 կիլոմետր խորության վրա։
Այլ տեղեկատվություն այս պահի դրությամբ չի հաղորդվում։
Մամուլի տվյալներով՝ երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում։ Ցնցումներից հետո քաղաքացիները լքել են շենքերը և դուրս եկել փողոց։